Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում իր առաջին կնոջ՝ Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսի մասին գրառում է կատարել և նշել, որ սիրտը ցավում է առաջին կնոջ համար:
Երրորդ նախագահի գնահատմամբ՝ Սանդրան ամենաառատաձեռն ու խելացի մարդն է, որին հանդիպելու բախտ է վիճակվել:
«Ես նրան շատ եմ պարտական այն ամենում, ինչին հասել եմ։
Մենք մեծացրել ենք երկու երեխա, որոնք մեկը մյուսից լավն են՝ Վրաստանի հայրենասեր զավակներ։ Սանդրան մնում է իմ կյանքի գլխավոր սերը, քանի որ դա շատ մեծ սիրո պատմություն էր և իմ անհատականության կարևոր մասնիկը։ Ապագայում ես ամեն ինչ կանեմ նրա, Էդուարդի ու Նիկոլոզի կողքին լինելու համար»,- գրել է երրորդ նախագահը:
Ի դեպ, օրեր առաջ Սաակաշվիլիի առաջին կինը հրապարակային հայտարարություն է արել և նշել, որ բանտում այցելել է Սաակաշվիլիին:
Սանդրա Ռուլովսը Սաակաշվիլիի առաջին կինն էր և Վրաստանի առաջին տիկինը։ Նրանք երկու երեխա ունեն։