
Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Քութաիսիում ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի 25 թեկնածուներին: Ցուցակի առաջին համարներում կուսակցության առաջնորդներն են. Իրմա Ինաշվիլին առաջին համարում է, հետևաբար կուսակցության վարչապետի թեկնածուն հենց նա է:
«Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում 14-րդը նախկին պատգամավոր և Ախալքալաքի սակրեբուլոյի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանն է:
Հատկանշական է, որ սեպտեմբերի 8-ին «Հայրենասերների դաշինքը» ներկայացրեց նաև մեծամասնական շրջաններում առաջադրած թեկնածուներին: Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում կուսակցության պատգամավորի թեկնածուն Փոկա գյուղից Արտաշես Հակոբյանն է:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: