Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը վթարի է ենթարկվել:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ի կեսօրին, Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին:
Տեղեկության համաձայն, պատգամավորին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ վիրահատել են նրան:
«Ալիք Մեդիա»-ի տեղեկություններով՝ պատգամավորը կողոսկրերի կոտրվածք է ստացել, վիրահատությունը բարեհաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ Մանուկյանը մեքենայի մեջ միայնակ է եղել և դեռևս անհայտ պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։
Սամցխե-Ջավախեթիի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն ու Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի շենքում տեղի ունեցած տնօրհնեքի արարողության ժամանակ, ի թիվս բոլորի, առողջություն են մաղթել նաև ավտովթարի ենթարկված Սամվել Մանուկյանին։