Մառնեուլիից հայտնի քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան արժանացել է «Հանդուրժողականության կողմնակից» մրցանակին, հայտնում է MarneuliFM-ը:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վրաստանի հանրային պաշտպանին կից հանդուրժողականության կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան։
Միջոցառմանը պարգևատրվել են ազգային փոքրամասնությունների և կրոնական խորհուրդների հանդուրժողականության կողմնակիցները:
Նկատենք՝ մառնեուլցի քաղակտիվիստ Սամիրա Բայրամովան մարտի 14-ին Մառնեուլիում «Ալտ-ինֆոյի» գրասենյակի պատերին նկարել էր Ուկրաինայի և Եվրամիության դրոշները՝ այսպիսով համերաշխություն հայտնելով Ուկրաինային, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։
Այս ամենից հետո Բայրամովան օրեր շարունակ կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիքներ էր ստանում: Սամիրայի ծնողները, ընկերները, մի շարք քաղաքացիական ակտիվիստներ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել պատկան մարմիններին` հետևողական լինել և ապահովել Սամիրայի անվտանգությունը: