
Սամեգրելոյի մունիցիպալիտետում մի քանի օր շարունակ հորդառատ անձրև է տեղում։
Անձրևի հետևանքով Չխորոծկղուի, Խոբիի, Սենակիի, Աբաշիի, Փոթիի, Ծալենջիխայի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում վարարած գետերն ու գետակները հունից դուրս են եկել, որի հետևանքով ջրի տակ են անցել տեղի բնակիչների տասնյակ տներ և վարելահողեր։
Էլեկտրական լարերի վնասման պատճառով բաժանորդների մի մասն էլեկտրականություն չունի։ Որոշ վարչական միավորներ բնական գազից և խմելու ջրից զրկվել են։
Կենտրոնական ճանապարհի հեղեղման պատճառով Չխորոծկղու-Սենակի կապող ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։ Տեղում աշխատում են ավտոճանապարհների վարչության ներկայացուցիչները։