
Վրաստանի իշխանությունները Սամցխե Ջավախքում ազգային այգի են նախատեսում կառուցել: Այս մասին ասված է խորհրդարանի գարնանային նստաշրջանին ներկայացված Վրաստանի կառավարության ծրագրում:
Ըստ նախագծի, նպատակը Ախալցիխեի և Ասպինձայի մունիցիպալիտետների տարածքում հիմնվող Էրուշեթիի ազգային այգու հարուստ կենսաբազմազանությունը պաշտպանելն է: