
Սամցխե-Ջավախեթիի 6 մունիցիպալիտետներից մանկապարտեզները միայն Ախալցիխեում են աշխատում: Ախալցիխեի մանկապարտեզների միության տնօրեն Մարինա Մերաբիշվիլիի հայտարարությամբ, աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտություն չկա:
Բորջոմիի նախադպրոցական հիմնարկներում ուսուցումը դադարեցվել է, իսկ մնացած մունիցիպալիտետներում ուսումնական գործընթացը հետաձգվել է:
Ասպինձայում, Ախալքալաքում, Ադիգենում և Նինոծմինդայում ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 21-ին: Նույն օրը ուսուցումը կմեկնարկի նաև Բորջոմիում: Փոխանցում է «Հարավային դարպասը»:
Հիշեցնենք՝ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնել են, որ Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան 13 դեպք: Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 9-ին հետաձգել է ուսումնական գործընթացի մեկնարկը: