«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, ինչպես կբաժանվեն մեծամասնական շրջանները նոր սահմանադրական փոփոխությունների արդյունքում:
Կոբախիձեի խոսքով Թբիլիսիում 7 մեծամասնական շրջան կստեղծվի:
Ինչ վերաբերում է շրջաններին, մեծամասնական շրջանները կբաժանվեն հետևյալ կերպ. Գուրիա -1, Աջարիա -3, Սամեգրելո -3, Ռաճա-Լեչխում-Սվանեթի -1, Իմերեթի -4, Շիդա Քարթլի — 2, Կախեթի -3, Քվեմո Քարթլի — 3, Սամցխե-Ջավախեթի -2, Մցխեթա-Մթիանեթի -1:
Հիշեցնենք՝ մարտի 8-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ընտրակարգի վերաբերյալ հասան համաձայնության:
Թեմայի մասին ավելի մանրամասն՝ այստեղ