Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել լեռնային զարգացման ազգային խորհրդի նիստը, այս մասին գրառում է կատարել Սամցխե-Ջավախեթիի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Հաղորդագրության համաձայն՝ նիստի շրջանակներում քննարկվել են բարձրլեռնային շրջանների զարգացման 2021-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված աշխատանքները:
Ծրագրի համաձայն՝ բարձր լեռնային բնակավայրերի աջակցության համար 3 տարի ժամկետով նախատեսված են 968,5 մլն լարիի (319 մլն դոլար) ծրագրեր: