Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում տարածաշրջանում առկա ամառային արոտավայրերի օգտագործման վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել է պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (արոտավայրերի) մեկամյա վարձակալությամբ փոխանցելու հարցը:
2021 թվականին Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի նախաձեռնությամբ, տարածաշրջանում պիլոտային ռեժիմով կներմուծվի արոտավայրերի սեզոնային վարձակալության պրակտիկա, ինչը ըստ նահանգապետի աշխատակազմի կխթանի ֆերմերների գործունեությանը և պետական գույքի ռացիոնալ օգտագործմանը:
Հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի նահանգապետը, գյուղատնտեսության փոխնախարարը, պետական գույքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի շրջանային բաժնի ղեկավարը, Ախալցիխեի, Ասպինձայի, Ախալքալաքի և Նինոծմիդայի քաղաքապետերն ու համապատասխան աշխատակիցները, թեմայով հետաքրքրվող ֆերմերն ու այլ անձինք:
լուսանկարը՝ Reginfo.ge
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։