Ակտիվորեն շարունակվում են Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ներքին համապետական նշանակության մայրուղու Խուլո-Զարզմի հատվածի վերակառուցման աշխատանքները, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:
Ծրագիրը, որը ֆինանսավորում է Քուվեյթի հիմնադրամը, բաժանված է 2 հատվածի, և ընդհանուր առմամբ` վերականգնում-վերակառուցումն իրականացվում է 42 կմ երկարությամբ ճանապարհի վրա։
«Խուլո-Զարզմի հատվածի նախագծի շրջանակներում կանցկացվի 2 շերտ ասֆալտբետոնե ծածկ: Այս փուլում ընթացքի մեջ է ճանապարհի ծածկի, կամուրջների և այլ արհեստական կառույցների շինարարությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Վերանորոգված Խուլո-Զարզմի հատվածը ամենակարճ ճանապարհով կկապի Սամցխե-Ջավախեթիի և Աջարիայի շրջանները։ Վերականգնողական հատվածը սկսվում է Խուլո գյուղից, անցնում Գոդերձեի լեռնանցքով և հասնում Ադիգենի Զարզմա գյուղ: Թարմացված երթուղիով Բաթումիից Ախալցխա ճամփորդության տևողությունը կկրճատվի 1,5 ժամով։
Շինաշխատանքների արժեքը կազմում է 95 մլն 689 հազար 302 լարի: