Լեգենդար հրաձիգ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Նինո Սալուկվաձեն Լեհաստանում կայացած մրցաշարից հետո Օլիմպիական խաղերին տասներորդ անգամ մասնակցելու արտոնագիր է ստացել:
2020 թվականին Սալուկվաձեն դարձել է առաջին կինը, որը մասնակցել է 9 Օլիմպիական խաղերի։ Այնուհետեւ մարզուհին ասել է, որ կարիերան կավարտի Տոկիոյի խաղերից հետո, իսկ հիմա սպասում է Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերին։
Նինո Սալուկվաձեն 54 տարեկան է։