Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Զուրաբիշվիլիին արարողությանը հրավիրել է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը այն ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների թվում է, ովքեր Սալոմե Զուրաբիշվիլիին են համարում Վրաստանի լեգիտիմ նախագահ։
Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարել էր, որ Վաշինգտոն այցի ընթացքում նախատեսված են «բարձր մակարդակի երկկողմանի հանդիպումներ», սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ում հետ։
Հունվարի 21-ին Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի Ատլանտյան խորհրդում ծրագրված քննարկմանը, որտեղ կքննարկվի Վրաստանի քաղաքական լանդշաֆտի և Ռուսաստանի վնասակար ազդեցության սպառնալիքի մասին։