
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել:
Բելգիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալի Սաբանաձեի խոսքերով, Վրաստանի նախագահի առաջին օտարերկրյա այցի մեկնարկը Բրյուսելից քաղաքական մեծ հայտարարություն։ Դեսպանի հավաստմամբ, նախագահի հանդիպումներից մեծ ակնկալիքներ կան:
«Վրաստանի նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեր գործընկերներին: Նախատեսված են հանդիպումներ Եվրամիության 3 հիմնական կառույցների ՝ ԵՄ հանձնաժողովի, խորհրդարանի և խորհրդի նախագահների հետ»- հայտարարել է Սաբանաձեն: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: