Սալոմե Զուրաբիշվիլին նոր գրասենյակ ունի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույց է անցկացրել իր նոր գրասենյակում` հյուրընկալել լրագրողներին։ Նոր գրասենյակում այն Զուրաբիվիլիի առաջին ճեպազրույցն է։ Գրասենյակը գտնվում է Թբիլիսիի Վերա թաղամասում՝ Չովելիձե փողոցում։

«Ես կցանկանայի ձեզ այսօր ընդունել այս գրասենյակում, որն Օրբելիանի նստավայրի շարունակությունն է։ Հնարավոր է, որ նման չլինի պալատին, բայց ոգին նույնն է: Այստեղ շարունակվում է խորը ճգնաժամի մեջ հայտնված երկրի նախագահի գործառույթը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, Օրբելիանիի պալատը, որը Զուրաբիշվիլիի վեց տարիների նստավայրն էր, նա լքեց դեկտեմբերի 29-ին։

Դա այն օրն էր, երբ խորհրդարանում ընթանում էր «Վրացական երազանք»-ի նորընտիր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։

Ես գնում եմ, ինձ հետ տանելով լեգիտիմությունը. Զուրաբիշվիլի

Չլեգիտիմացված խորհրդարանում կայացավ Կղավելաշվիլիի երդմնակալությունը