Սալոմե Զուրաբիշվիլին Լիտվայից հետո այցելել է Էստոնիա

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լիտվայից հետո այցելել է Էստոնիա, որտեղ բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ կունենա Էստոնիայի բարձրագույն պաշտոնյաների հետ։

Տեղեկությունը հայտնել է Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Տալլինում կհանդիպի Էստոնիա-Վրաստան խորհրդարանական խմբի անդամների հետ, իսկ վաղը նախատեսված են հանդիպումներ էստոնացի գործընկերոջ՝ խորհրդարանի նախագահ Ալար Կարիի, Լաուրի Հուսարի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնի և հանձնաժողովի անդամների հետ։

Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էստոնիա այցի ընթացքում Վրաստանի հինգերորդ նախագահը հանդիպումներ կունենա ԱԳ նախարարի և վերլուծաբանների հետ Պաշտպանության և անվտանգության հետազոտությունների միջազգային կենտրոնում (ICDS), որտեղ նրան կհյուրընկալի ICDS տնօրեն Քրիստի Ռեյքը։ Տալլինում նախատեսվում են Սալոմե Զուրաբիշվիլիի հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին։