Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Էրիկ Հոգեի հետ:
Նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել դիտորդական առաքելության գործունեությանը և հետագա ծրագրերին:
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ նման հանդիպումները պետք է պարբերական լինեն:
Հանդիպմանը ներկա են գտնվել նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քեթևան Մախարաշվիլին, ԵՄ-ի դիտորդական առաքելության տեղեկատվական վերլուծական հաշվետվությունների վարչության պետ Անդրեա Խմիելինսկը և այլոք: