Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Ռեուվեն Ռիվլինի հետ: Ինչպես ասվում է Սալոմե Զուրաբիշվիլիի Twitter-ի գրառման մեջ, առևտուրը, անվտանգությունը, մշակույթը, ներդրումները և տեխնոլոգիաները նախագահի օրակարգի հիմնական հարցերն են։
Սալոմե Զուրաբիշվիլին նաև գրառում է կատարել Իսրայելի նախագահի նստավայրում գտնվող հյուրերի գրքում:
«Իսրայել-Վրաստան հարաբերությունները ոչ միայն խորն ու սերտ են, այլև պատմական: Վրաց և հրեա ժողովրդն ամուր կապված են բազմադարյա բարեկամական հարաբերություններով», — ասված է նախագահի Twitter-ի գրառման մեջ:
Երուսաղեմում Սալոմե Զուրաբիշվիլին, համաշխարհային առաջնորդների հետ միասին, կմասնակցի Հոլոքոստին նվիրված 5-րդ համաշխարհային համաժողովին:
An honor to be hosted by @PresidentRuvi in Jerusalem. Security, trade, investment, technology, culture were all on our agenda on how to deepen our already close and historical ties. #UnitedinMemory75 pic.twitter.com/Xk5seawRc2
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) January 21, 2020