
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 25-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:
Զուրաբիշվիլիի մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ հանդիպմանը Զուրաբիշվիլին «շեշտել է «Վրացական երազանք»-ի աճող ռեպրեսիվ քաղաքականությունը քաղաքացիական հասարակության, ազատ և քննադատական լրատվամիջոցների և քաղաքական սուբյեկտների նկատմամբ»:
Ըստ հաղորդագրության` Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է երկրում նոր ընտրությունների կարևորությունը, նաև խոսել է ԵՄ ընդհանուր քաղաքականության կարևորության մասին։
Հանդիպումից մի քանի ժամ առաջ Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Լիտվայի բարձրագույն օրենսդիր մարմնում՝ Սեյմում և կոչ արել Լիտվային ու Եվրամիությանը ակտիվ լինել Կովկասի տարածաշրջանի հետ կապերը պահպանելու և Վրաստանի պես հուսալի դաշնակցին չկորցնելու համար։