
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վաղը կմասնակցի Եվրախորհրդարանի նիստին և ելույթ կունենա Եվրախորհրդարանի անդամների առաջ։ Տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել էր Եվրախորհրդարանի նիստին։
Մեցոլան սրա մասին խոսել է դեկտեմբերի 16-ի լիագումար նիստի բացմանը և իր համերաշխությունը հայտնել Վրաստանի քաղաքացիներին։