
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Աթոնելի փողոցում գտնվող նստավայրում ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Առաջին աշխատանքային հանդիպմանը քննարկվել է առաջիկայում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: