Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ մտքերն այն միլիոնավոր կաթոլիկների հետ են, որ սգում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը Զատկի երկուշաբթի օրը»,- գրել է Վրաստանի հինգերորդ նախագահը X հարթակում` իր ցավակցությունը հայտնելով Հռոմի պապի մահվան կապակցությամբ։

Սալոմե Զուրաբիշվիլին նաև հիշել է իր այցը Վատիկան և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը.

«Ես պատիվ եմ ունեցել պաշտոնական այցով մեկնելու Վատիկան՝ որպես Վրաստանի նախագահ։ Մենք պայմանավորվեցինք կարևոր քայլերի մասին՝ ամրապնդելու համար մեր պետությունների և մշակույթների միջև կապերը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նշենք, որ այսօր 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի պապը։