
Վրաստանի նախագահը 13 տարվա ընդմիջումից հետո մայիսի 31-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
«Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա Եվրամիության ներկայացուցիչ բարձրագույն պաշտոնյաների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ», — նշված է հաղորդագրության մեջ։