Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ինձ մտահոգում է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ես դատապարտում եմ բռնությունը, որը մենք տեսել ենք և արագ դեէսկալացիայի հույս ունեմ: Քաղաքացիների իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն։ Մենք բոլորս համաշխարհային կայունության, ինչպես նաև խաղաղության և անվտանգության ամրապնդման կարիք ունենք»,- գրել է Զուրաբիշվիլին Twitter-յան իր էջում։
Նշենք, որ ըստ իսրայելական մամուլի ՝ Ղազախստանում մահացել է 22-ամյա վրացի Լևան Կոգեաշվիլին։
Հիշեցնենք, որ Ղազախստանում այժմ արտակարգ դրություն է հայտարարված։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, լուրեր էին տարածվել, որ ցուցարարները գրավել են երկրի ամենամեծ՝ Ալմաթիի օդանավակայանը, իսկ այնտեղ գտնվող վրացիները հայտնվել էին անօգնական վիճակում։
Տաթև Խոցանյան