
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բալթյան երկրներ իր այցը սկսել է Լիտվայից։
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Ռադվիլա Մորկունայտեի և լիտվացի պատգամավորների հետ։
Վիլնյուս կատարած այցի ընթացքում Վրաստանի հինգերորդ նախագահը հանդիպել է նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։
Այսօր՝ մարտի 25-ին, Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել Լիտվայի Սեյմի լիագումար նիստում։ Նա խոսել է քաղբանտարկյալների մասին, այդ թվում՝ Մզիա Ամաղլոբելիի գործի մասին։
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Լիտվայի Սեյմի նախագահ Սաուլիուս Սկվերնելիսի հետ։