Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը Չեխիայի սենատում

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Չեխիայի սենատում ապրիլի 9-ի իր ելույթը սկսել է պատմական զուգահեռ անցկացնելով 1989 թվականի և մեր օրերի միջև՝ հայտարարելով, որ նույնիսկ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում հավաքված քաղաքացիները պաշտպանում են «արյունով նվաճված ազատությունը» և «խաղաղորեն բողոքում են նույնքան վտանգավոր սպառնալիքի դեմ՝ ժողովրդավարության և անկախության դեմ ուղղված լուռ, թշնամական ուղերձներին»։ Զուրաբիշվիլիի խնդրանքով` սենատի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը։

Զուրաբիշվիլին շարունակել է ելույթը՝ խոսելով Վրաստանում ժողովրդավարության ճգնաժամի մասին և անդրադարձել օրենսդրական փոփոխություններին ու քաղաքական որոշումներին, որոնք ընդունել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

«Վրաստանը փոխվում է ոչ թե տանկերով, այլ ռեպրեսիվ օրենքներով: Դա տեղի է ունենում ոչ թե մեկ գիշերում, այլ դանդաղ, քայլ առ քայլ: Մենք մեր օրերում հետևում ենք, թե ինչպես է մեր դեմոկրատիան քայքայվում մեր աչքերի առաջ: Խաղաղ ցուցարարներին պատասխանում են բռնություններով և ձերբակալություններով: Ընդդիմադիր կուսակցությունները հալածվում են, սպառնում են արգելել և լուծարել հազարավոր լրատվամիջոցներ, տուգանել և լուծարել հազարավոր մեդիա կառավարում: Ոչ թե ինչ-որ բան ջարդելու, այլ՝ տարբերվող կարծիք ունենալու համար», — ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի խոսքով, Վրաստանը «մոտենում է 1937 թվականի բռնաճնշումներին, երկրի ինստիտուտներն այլևս չեն կարողում պաշտպանել, արդարությունը դարձել է իշխող կուսակցության գործիքը»: Նրա գնահատմամբ՝ երկրում տիրող իրավիճակը միակուսակցական համակարգի ծնունդն է, որի հետևում կանգնած է մեկ մարդ՝ դրա համար պատասխանատու, անհասանելի. «Ռուսական ոճի ինքնավարության ստվերը ցայտում է երբեմնի հուսադրող եվրոպական ժողովրդավարության վրա: Եվ այս ամենի հետևում Ռուսաստանի ստվերն է»:

Նա իր ելույթում քննադատել է Եվրամիության արձագանքը Վրաստանում ընթացող գործընթացներին։ Զուրաբիշվիլիի խոսքով, ԵՄ-ի արձագանքը «չի համապատասխանում ճգնաժամի լրջությանը»։ Նրա խոսքով, սա միայն վրացական քաղաքական ճգնաժամ չէ, սա եվրոպական մարտահրավեր է, եռակողմ մարտահրավեր: Զուրաբիշվիլին թվել է հետևյալ մարտահրավերները.

  • Մարտահրավեր լիբերալ ժողովրդավարությանը ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ Եվրոպայում։
  • Աշխարհաքաղաքական մարտահրավեր Եվրամիության համար։
  • Եվրոպայի գլոբալ վստահության փորձություն Ռուսաստանի դեմ:

Ըստ Զուրաբիշվիլիի, Ռուսաստանն ունի նոր ռազմավարություն, որը ենթադրում է նվաճում առանց տանկերի։ Դա անում է երեք եղանակով՝ ընտրական մանիպուլյացիա, քարոզչություն ու ապատեղեկատվություն և օլիգարխների միջոցով ներսից ինստիտուտների նվաճում: 5-րդ նախագահի դիտարկմամբ՝ Վրաստանն այս սցենարում փորձադաշտ է։

Նա նաև ելքեր է առաջարկել Չեխիայի Սենատի անդամներին։ Դրանց թվում 5-րդ նախագահը կարծում է, որ «Եվրոպան պետք է գործի ոչ միայն խոսքով, այլև իրական պատասխան ռազմավարությամբ»։ Նա իր գործընկերներից չորս բան է խնդրել.

  1. Ընտրությունների պաշտպանություն. «Մենք պահանջում ենք նոր, ազատ, արդար ընտրություններ, բայց դա կլինի ապարդյուն, եթե չունենանք կանխարգելիչ մեխանիզմներ, ոչ միայն վերահսկողություն»։
  2. Քաղաքական հստակություն. «Հրապարակել ԵՄ դիրքորոշումը: Վրացի ժողովրդին, որն ակնհայտորեն եվրոպամետ է, ասեք, որ նա միայնակ չէ»։
  3. Պատժամիջոցներ. «Արագ, նպատակային, ֆինանսական, դրանք գործում են հատկապես նրանց դեմ, ովքեր ֆինանսավորում կամ աջակցում են ժողովրդավարության գողությունը»:
  4. Պաշտպանեք արժեքները. «Եվրոպամետ հասարակություն, հասարակական կազմակերպություններ, ազատ լրատվամիջոցներ, անկախ դատական ​​համակարգ, ինստիտուտներ։ Եթե ​​մենք հիմա թույլ տանք, որ դրանք փլուզվեն, ապա իրենց հնարավորությանը սպասող յուրաքանչյուր ավտոկրատ կհետևի այդ օրինակին»:

Ելույթի վերջում Զուրաբիշվիլին դիմել է սենատորներին՝ ասելով, որ նրանք գիտեն, թե ինչ է նշանակում օկուպացիա, քարոզչություն, երկարատև լռություն։

«Որովհետև եթե մենք չկարողանանք պաշտպանել Վրաստանն այսօր, վաղը կարող ենք տեսնել բոլորովին այլ Եվրոպա», — իր ելույթը եզրափակել է Զուրաբիշվիլին՝ երախտագիտությամբ Չեխիայի Սենատում Վրաստանին աջակցող բանաձևի ընդունման համար։