
Թբիլիսիում հայտնվել են նախընտրական պաստառներ, որոնցում պատկերված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին: Քաղաքի փողոցներում տեղադրված վահանակների պաստառները մեծ տարածում են գտել նաև սոցիալական ցանցերում:
Իսկ «Վրացական երազանքի» աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նոր կարգախոսն է՝ «սկզբունքային ընտրություն»:
Հավելենք, որ նման պաստառներ տարածվել են նաև Վրաստանի այլ քաղաքներում: Պաստառներից մի քանիսի վրա պատկերված է նաև Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: