
Սահմանային անցակետերի աշխատանքային ժամերն ավելացել են. սահմանը կաշխատի մինչև կեսգիշեր՝ 24:00-ն: Այս մասին հայտարարությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում», — ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մինչ այս սահմանային անցակետերն աշխատում էին մինչև 22:00-ն:
Մուտքի հետ կապված այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: