
Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն անդրադարձել է փետրվարի մեկից սահմանափակումների վերացման հարցին: Նախօրեին հայտնի դարձավ, որ գործունեությունը կվերսկսեն առևտրի կենտրոններն ու շուկաները, այսօր միջգերատեսչական համակարգող խմբի նիստից հետո դա հաստատեց նաև նախարարը:
Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին՝ օրինակ տրանսպորտին, որի գործունեության վերականգնումն առավել շատ է հետաքրքրում քաղաքացինեհրին, Տիկարաձեն նշել է, որ դա կքննարկեն հունվարի վերջում:
«Այս պահին մենք աշխատում ենք բիզնեսի հետ, քանի որ մեզ համար շատ դրական փորձ էր Նոր տարվան ընդառաջ առևտրի կենտրոնների բացումը: Այդ ընթացքում ուշադիր հետևում էինք, թե ինչպես են աշխատում մեր կարգավորումները: Դրանից հետո արդեն կատարելագործեցինք մոտեցումները»,- ասել է Տիկարաձեն:
Վերջինս տրանսպորտի հետ կապված հայտարարել է, որ տրանսպորտի աշխատանքի վերսկսումը կախված է երկրում տիրող իրավիճակից: