
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում կառավարությանը վստահություն տալու լսումների ընթացքում անդրադարձել է նաև երկրում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացմանը:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ընթացիկ շաբաթ միջգերատեսչական խորհրդի նիստին սահմանփակումների վերացման հետ կապված որոշում կընդունվի:
«Մենք այս շաբաթ կունենանք միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը, որտեղ կհայտնենք կոնկրետ սահմանափակումների մեղմացման միջոցառումների մասին: Սահմանափակումների վերացումը կսկսվի հենց այս շաբաթվանից և պահանջների շուրջ 80 տոկոսը կբավարարվի: Իհարկե, այս ամենը տեղի կունենա համաճարակաբանների և առողջապահության նախարարության հանձնարարականները հաշվի առնելով»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: