Դեկտեմբերի 8-ի դրությամբ, Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 750 դեպք է հայտնաբերվել:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը տուգանել է 106 ֆիզիկական անձի, որոնք խախտել են ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 599 անձ:
Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:
Կրկնակի խախտման դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության: