
Ձյան առատ տեղումների և վտանգավոր մերկասառույցի պատճառով բեռնատարների համար փակ է ռուս-վրացական սահման տանող ճանապարհը։
Նաքերալիի ոլորաններում (Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան) առատ ձյան պատճառով սահմանափակումներ են կցորդով ու կիսակցորդով մեքենաների համար։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը՝ պաշտոնական էջում։
Մասնավորապես՝ արգելք է գործում միջպետական նշանակության ճանապարհի 39-52 կմ հատվածում (Իմերեթի և Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանները կապող հատված)։
Մնացած հատվածներում այս պահին սահմանափակումներ չկան։