Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` փետրվարի 8-ից և 15-ից երկրում մի շարք սահմանափակումներ կվերացվեն:
Փետրվարի 8-ից Թբիլիսիում, Քութաիսիում և Ռուսթավիում, հետևաբար ամբողջ երկրում կվերականգնվի հասարարակական տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև փետրվարի 8-ից կաշխատեն բաց և փակ շուկաները:
Փետրվարի 15-ից երկրի ամբողջ տարածքով դասապրոցեսը կիրականացվի դասասենյակներում, ինչպես նաև ռեստորաններին ու սննդի կետերին հնարավորություն կտրվի բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին:
Սահմանափակումները ուժի մեջ կմնան շաբաթ և կիրակի օրերին:
Չնայած վերոնշյալ սահմանափակումների վերացմանը` Վրաստանում մի շարք արգելքներ դեռ կմնան ուժի մեջ: Մասնավորապես երկրում կարգելվի՝
- Ժամը 21:00-05:00-ին տեղաշարժը,
- Միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
- Լեռնադահուկային հանգստավայրերի և հյուրանոցների աշխատանքը,
- Մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը,
- Ուսումնական պրոցեսը դեռ չի վերականգնվի ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում: