
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ հաջորդ շաբաթ երկրում կշարունակվի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանփակումների փուլային վերացման գործընթացը:
Մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Արգելքների մեղմացման հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 8-ին:
Մարտի 8-ից երկրում՝
- կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
- ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
- խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:
Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը: