
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից՝ մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ են վերացվում, մասնավորապես՝
- Հնարավոր կլինի անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ` համապատասխան կանոնների պահպանմամբ,
- Բաթումիում ռեստորանները կսկսեն գործել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
- Աշխատանքը վերսկսում են հանրային և մասնավոր մանկապարտեզները` աշխատակիցների պարտադիր թեստավորման պայմանով:
- ԲՈՒՀ-երը և քոլեջները կկարողանան գործնական, լաբորատոր աշխատանքներն ու քննություններն անցկացնել ոչ հեռավար կարգով,
- Աշխատանքը վերսկսում են թանգարաններն ու գրադարանները:
Երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ: