
Ինտենսիվ ձյան և առատ տեղումների պատճառով միջազգայնորեն կարևոր Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում և Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ավտոճանապարհների մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։