Վրաստանի կենտրոնական բանկի որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից Վրաստանի քաղաքացիների համար փոխվելու են վարկեր ձևակերպելու պայմանները։ Վրաստանի քաղաքացին, ում եկամուտը հաշվարկվում է լարիով, չի կարող բանից վարկ վերցնել արտարժույթով, եթե նրան անհրաժեշտ է 500 հազար լարիին համարժեք գումարից քիչ։
Ազգային բանկի Ֆինանսական կայունության և դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը որոշում է կայացրել այսօր՝ նոյեմբերի 27-ին։
Արտարժույթով փոխառությունների սահմանափակումները սկսվել են 2017 թվականի հունվարի 20-ից։ Ի սկզբանե սահմանաչափը եղել է 100 հազար լարի, իսկ 2019 թվականի հունվարի 23-ից այն հասել է 200 հազար լարիի։ Մինչ այսօր Վրաստանի քաղաքացիները կարող են արտարժույթով վարկ վերցնել, եթե նրանց անհրաժեշտ լինի ավելի քան 400 հազար լարի։
Հատկանշական է, որ բանկերում եվրոյով և դոլարով վարկերը լարիի համեմատ ավելի ցածր տոկոսադրույք ունեն։