Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ, հայտնում է Վրաստանի կառավարութունը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ անսասան հավատարմությունն ու գերագույն օրենքի պաշտպանությունը կարևորագույն պայմանն է քաղաքացիական միասնության, խաղաղության, բարգավաճման, կայունության և երկրի առաջընթացի համար։
Վարչապետը նշել է, որ Սահմանադրությունը վրաց ժողովրդի գլխավոր հենասյունն է եվրոպական պետության կառուցման գործընթացում։
«Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:
1995 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց երկրի ամենակարևոր պետական փաստաթուղթը՝ Վրաստանի Սահմանադրությունը։ Գերագույն օրենքը, որը հիմնված է վրաց ազգի պետականության դարավոր ավանդույթների և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 1921 թվականի Սահմանադրության՝ դարաշրջանի ամենաառաջադեմ իրավական փաստաթղթի վրա, հիմք է ստեղծում ժամանակակից ժողովրդավարական պետության համակողմանի զարգացման համար:
Այն արտացոլում է հասարակության համաձայնությունը հիմնարար արժեքների, մարդկանց ընդհանուր նպատակների և ձգտումների վերաբերյալ, հաստատում և պաշտպանում է օրենքի գերակայությունը, յուրաքանչյուրի իրավունքներն ու ազատությունները, որոշում է քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքի ուղղությունները»,- նշել է վարչապետը։
Սահմանադրությունը՝ ժողովրդավարության խորհրդանիշ. ԱՄՆ դեսպանատուն