Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան լրագրողներին ասել է, որ «Գործակալների մասին օրենքի» դեմ ներկայացված երեք հայցերը կհամատեղվեն և կդիտարկվեն որպես մեկ դատական գործ։
Այսօր՝ հուլիսի 29-ին, Սահմանադրական դատարան է ներկայացվել 38 ընդդիմադիր պատգամավորների հայցը:
Ընդդիմությունը Սահմանադրական դատարանից պահանջում է հաստատել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի Սահմանադրության 22-րդ և 78-րդ հոդվածներին անհամապատասխանության փաստը և չեղարկել նշված օրենքը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները նույնպես Սահմանադրական դատարան են դիմել նույն խնդրով։