Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ավտոճանապարհների մաքրման աշխատանքները 18:00-ի դրությամբ ինտենսիվ շարունակվում են։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձնամաքրման տեխնիկա, ավտոճանապարհներին շարունակաբար լցվում է տեխնիկական աղ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի երթևեկությունը։
Տեղեկությունը տարածել է է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ տեղեկության՝ այս փուլում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգային ավտոճանապարհի 76 կմ — 97 կմ (Ախալցիխե-Վալե) հատվածում վերականգնվել է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի թունելներով։
Ինտենսիվ ձյան և ցածր տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհին արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։