
Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բեռնատարների, կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ավտոճանապարների վարչությունը։ Նշենք, որ մյուս տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է: