
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: Այս մասին տեղեկատվություն է տարածել Обозреватель լրատվական կայքը:
Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ուկրաինայի միգրացիոն գործակալությունը:
Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկել են 19-րդ հոդվածի համաձայն՝ փաստաթղթերում առկա կեղծ տեղեկատվության հիմքով:
Տեղեկատվությունը տարածել են նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության խորհրդականները: