Վրաստանում Սագարեջոյի շրջանի Յորմուղալո գյուղում 14 տարեկան աղջկա են փախցրել։ Այս մասին հայտնում է «Նանուկա Ժորժոլիանիի շոու» հաղորդումը։
Աղջկան առևանգել են տնից 68 օր առաջ, տատիկը (միակ խնամակալը) դիմել է տեղի ոստիկանության բաժանմունք, սակայն նրան պատասխանել են, որ չի կարող դիմում ներկայացնել, քանի որ դրա իրավունքն ունեն ծնողները։
«Թոռնուհիս հաստատ ամուսնանալու ցանկություն չուներ, նա սեպտեմբերից սկսած դպրոց չէր գնում, չնայած որ շատ էր սիրում սովորել, վախենում էր, որ կառևանգեն։ Ողջ գյուղը գիտի թե որտեղ է աղջիկը, սակայն այս հարցով ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել» — ասել է աղջկա տատիկը։
Հաղորդավարը նշում է նաև, որ համագյուղացիների պնդմամբ առևանգող անձը գումար է վճարել ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի դեպքի առթիվ գործ չհարուցվի։