
Սադախլոյի ոռոգման համակարգի գլխավոր ջրատարի վրա ակտիվորեն իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Այս մասին տեղեկություն է տարածում Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին։
Նրա խոսքով՝ նախագծի արժեքը կազմում է 500 հազար լարի, այն սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերից և նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին եռամսյակում:
«Գլխավոր ջրանցքի ջրատարի վերականգնումը նախատեսում է վթարային վիճակում գտնվող ջրանցքերի, խողովակաշարի և գաբիոնային պատերի կառուցում և մաքրման աշխատանքներ», — նշված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ։