
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը երկրի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափի, չհայտարարագրված ոսկյա զարդեր տեղափոխելու փաստ է բացահայտել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի։
Ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը «Սադախլո» անցակետով, մաքսային հսկողությունից գաղտնի, Վրաստանի տարածք է փորձել անցկացնել 935 գրամ ոսկյա ապրանք, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 152 հազար 241 լարի։
«Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով»,- նշված է տարածած հաղորդագրությունում։