Օգոստոսի 6-ին Վրաստանի «Սաբուրթալո» և Հայաստանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբների միջև խաղի ուղիղ հեռարձակում Երևանից տեղի չի ունենա:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայ-վրացական թիմերի միջև առաջին խաղը կայանալու է Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում (ժամը 19:00-ին)։
Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամություն էր հայտնել Երևանից ուղիղ հեռարձակում կազմակերպել, սակայն ՈՒԵՖԱ-ն չի թույլատրում։
«Սպուտնիկ Վրաստանի» հաղորդմամբ հայկական կողմը ևս հրաժարվել է ուղիղ հեռարձակումից: Տեղական հեռուստաընկերությունները երկրում ուղիղ հեռարձակումներ չեն իրականացնում:
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց (օգոստոսի 15-ին) Թբիլիսիում: