Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր՝ «Միասին դեպի տուն» շարժման շրջանակներում Վրաստան վերադառնալու մասին է խոսել:
Նախկին նախագահը տեսաուղերձ է տարածել, որտեղ ասում է, որ բոլոր վրացիները կարոտել են հայրենիքը:
«Ինձ դիմել է վրացի հայրենասերների մի խումբ: Նրանք ստեղծել են «Միասին դեպի տուն» շարժումը: Սա շատ հրաշալի միտք է: Մենք պետք է մեծ ալիք բարձրացնենք, և այս բարձրացրած ալիքով մինչև գարուն պետք է հասնենք Վրաստան, հասնենք Վրաստանի բոլոր քաղաքները: Վրացիները պետք է վերադարձնեն Վրաստանը: Ես ձեզ հետ կգամ: Կգամ, քանի որ ոչ մի բանից չեմ վախենում… Մենք հայրենիքից բացի ուրիշ բան չունենք կորցնելու: Անպայման կհաղթենք»,- հայտարարել է Սաակաշվիլին: