
«Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա է վերադառնալու 2019 թվականի մայիսին՝ նախագահական ընտրություններից հետո»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուրի Դերևյանկոն:
«Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Սաակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա ու ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին», — հայտարարել է Դերևանկոն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից, նրան արտաքսել Լեհաստան ու Ուկրաինա մուտք գործելն արգելել մինչև 2021 թվականը: