
Ազատազրկված Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է Նորվեգիայի Պահպանողական կուսակցության համահիմնադիր Սջուր Լինդբրեկկեի մրցանակին։
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նախկին նախագահի մայրը՝ Գյուլի Ալասանիան, և որդին՝ Նիկոլոզ Սաակաշվիլին։
Սաակաշվիլին այդ մրցանակին արժանացել է մարդու իրավունքներին, քաղաքական և տնտեսական ազատություններին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը նպաստելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրի կողմից»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում։