
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում անցնել ցուցարարների կողմը:
«Ես իմ ստեղծած ոստիկանությանը կոչ եմ անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:
Հավելենք, որ երկրի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիան:
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցներն այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: